1.07.2025
Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում
01.05.2025
Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում

Մի քանի հետաքրքիր նորություն: Այսպես՝ մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի Նաթանյահուի այցը Բաքու, որտեղ նա մնալու է 5 օր։ Ընդունեք, որ դա անսովոր երկար ժամանակ է այցի համար։ Հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ մայիսի 10-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Այսինքն այն ընթացքում, երբ Իսրայելի վարչապետը լինելու է Բաքվում։ Ակնհայտ է, որ այստեղ նախատեսվում է հանդիպում և բանակցություններ, թեման առաջնահերթ՝ Սիրիան է լինելու և Մերձավոր Արևելքն առհասարակ։ Ընդ որում, Նաթանյահուի համար թուրքական կողմը բացում է իր օդային տարածքը, որպեսզի այդպես հասնի Բաքու։ Մեկ այլ ուշագրավ փաստ՝ ռուսական կողմի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Ալիևը ևս այցելելու է Մոսկվա։ Ադրբեջանական կողմը այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տվել։ Եվ այս ամենի հետ մեկտեղ գալիք շաբաթ Բաքու է ուղևորվում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեն։ Մի խոսքով, մեզ համար հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան