Հայաստանում աշնանային սցենարներ են շրջանառում
Մերձիշխանական արեւմտամոլ շրջանակները սկսել են տարածել մտայնություն, թե Ռուսաստանը աշնան կապակցությամբ ինչ որ ծրագրեր ունի Հայաստանում «հեղաշրջում», «հեղափոխություն» կամ «երկիշխանություն» ստեղծելու, հրահրելու, չգիտես ինչ անելու ուղղությամբ։
Կարծում եմ, որ սա պետք է արժանացնել ուշադրության։ Եթե հետեւողական ու համակարգված առաջ է մղվում այս մտայնությունը կամ ներշնչվում է այս միտքը, ապա դա նշանակում է, որ «հակառակ» որեւէ կողմից պատրաստվում է Հայաստանի հանդեպ որեւէ քայլ, ինչի պատասխանատվությունը կդրվի հենց Ռուսաստանի վրա։
Չեմ պնդում, որ գործ ունենք այդպիսի համակարգային տենդենցի հետ, բայց արդեն իսկ նշմարում եմ այդպիսի «եթերային արշավ»։ Այլ կերպ ասած, կարող է գործադրվել ավանդական մեխանիզմը, երբ Հայաստանի հանդեպ կկատարվի որեւէ գործողություն, որը կմատուցվի՝ իբրեւ թե անկախության ձգտման համար պատիժ, որ իրականացնում է Ռուսաստանը։
Ռուսաստանի գլուխը քարին։ Չափազանց թանկ է Հայաստանը, առավել եւս հերթական անգամ այդպիսի քարոզչական հնարքի զոհ դառնալու համար, երբ ամբողջ պատմությունն այն մասին է, որ ինչ որ մարդիկ պահպանեն իշխանությունն ու իշխանամերձ կարգավիճակը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան