26.08.2026
Հայաստանում աշնանային սցենարներ են շրջանառում
prev Նախորդ նորություն

Կոնցեսիայի վերավաճառքի պահանջը կապ չունի երկաթուղու զարգացման հետ

Փաշինյանը, ամբողջ հայ ժողովրդին հիմարի տեղ դնելով, հայտարարում է, որ Ախուրիկ-Երասխ երկաթուղային հատվածի զարգացման համար ներդրողներ ներգրավելու և մրցակից ստեղծվելիք Կարս-Նախիջևան երկաթուղու հետ մրցակցության մեջ հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վաճառի որևէ երրորդ երկրի, որը զերծ է միջազգային` իմա, արևմտյան պատժամիջոցներից:


Մարդ ինչքան հիմար կամ ստախոս ցինիկ պետք է լինի (թե տվյալ դեպքում որն է, ինքներդ որոշեք), որ պնդի, թե Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտան, որ ԹՐԻՓՓ-Զանգեզուրյան միջանցքով նախատեսվող ուղևորների և բեռնափոխադրումների շրջանառությունը անցնի Ախուրիկ-Երասխ, և ոչ թե Կարս-Նախիջևան երկաթուղով:


Փաշինյանի «տրամաբանությամբ» թուրքերը 1920 թվականին ստեղծեցին Հայաստանից դուրս Նախիջևանը, իսկ 1932 թվականին փոխանակեցին Իրանի հետ տարածքները, իսկ Ադրբեջանը պարտադրեց ԹՐԻՓՓ Զանգեզուրյան միջանցքը, որ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը հաղորդակցվեն Ախուրիկ-Երասխ երկաթուղով Հայաստանի տարածքո՞վ:


Ակնհայտ է մի բան. կոնցեսիայի վերավաճառքի պահանջը ոչ մի կապ չունի մեր երկաթուղային համակարգի զարգացման նպատակի հետ, այլ միայն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման էսկալացիայի:


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան