26.08.2026
ՊՆ-ն փորձում է իր վրայից գցել զինծառայողի մահվան պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Սա արդեն քաղաքականություն չէ, այլ պետության կազմաքանդում

Նախագահ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ նիկոլների հարձակումն աներևակայելի ստորություն է ոչ միայն նախկին նախագահի, այլև պետականության զգացողություն ունեցող ցանկացած հայի հանդեպ։


Չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը, հանրային ինստիտուտներն ու ազգային արժեքները հետևողականորեն կազմաքանդող թշնամու հետ։


Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն նիկոլները, որ ընդդիմությունը՝ հատկապես Նախագահ Քոչարյանի թիմակիցները, վերջապես հասկանան, թե ով՝ ով է այս երկրում։ Թե բա՝ 2000-ականներին «Հայկական Ժամանակը» չենք ֆինանսավորել, դրա համար են բռնում մեզ։ Դա էլ բավարար չէ՝ իշխանություն նվիրելու/չնվիրելու մասին են խոսում։


Լուրջ սա՞ է ձեր հասկացածը մեր երկրում տեղի ունեցողից։ Ամոթ է, ուղղակի ամոթ։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ ասել...


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան


 

Բոլորին «կզցնել» է ուզում նա, ով ինքն է կզել Ալիևի առաջ
Հաջորդ նորություն next