12.02.2026
Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը
19.12.2025
Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը

Մայր Աթոռում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների ֆոնին ուշադրության է արժանի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ժամերգության ընթացքում հնչեցրած խոսքը: Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելության, թշնամության և բախումներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա: Ռեժիմի կողմից տիրադավների հավաքագրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելու հանգամանքը ևս մեկ հնարավորություն է` կողքից գնահատելու Փաշինյանի առաջարկն ու ասելիքը, մյուս կողմից` Մայր աթոռի արժանապատիվ, զուսպ, հավասարակշռված կեցվածքն ու հանրությանը ուղղվող մեսիջները: Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան