16.01.2026
Թաթոյան. 5 դաս, որ պետք է քաղենք ԼՂ-ի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից
03.12.2025
Թաթոյան. 5 դաս, որ պետք է քաղենք ԼՂ-ի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից

5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից: Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։ Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։ Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք` չլինել ռազմականապես թույլ, չլինել մեկուսացած, չլինել պատերազմին անպատրաստ, երբեք չլինել աղքատ, ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան