25.09.2026
Որոշ ընդդիմադիրներ սեփական ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս
prev Նախորդ նորություն

Հարցը Նիկոլ Փաշինյանը չէ, հարցը ժամանակն է իր մարտահրավերներով

Հայ Առաքելական եկեղեցու մասին կառավարության զեկույցի վերաբերյալ ըստ էության չկա ասելու բան, կամ՝ նոր ասելու բան։ Վերջին հաշվով, ինչպես բազմիցս արտահայտվել եմ, հարցը Նիկոլ Փաշինյանը չէ, հարցը նրա կառավարությունը չէ լոկ։ Հարցը ժամանակն է իր մարտահրավերներով։ Դրան հակազդելու ուղղությամբ աշխատանքը չպետք է դադարի երբեք, անգամ եթե կառավարությունը «մոռանա» եկեղեցու մասին։


Միեւնույն է, նրան կհիշեցնեն անմիջապես։ Եվ ընդ որում, հիշեցրին՝ Գանձասարով, Դադիվանքով։


Այստեղ սովորաբար հնչում են կարծիքներ, թե ես այդպիսով արդարացնում են Փաշինյանին, ասելով, որ մարտահրավերը ավելի զորեղ եւ լայն շրջանակից է, իսկ Փաշինյանը՝ գործիք։


Սակայն, այստեղ «արդարացում» տեսնողը իհարկե ունի պարզապես կարծրացած մոտեցման խնդիր։ Եթե ես դիտարկում եմ իրերի այդպիսի վիճակ, դա ամենեւին չի արդարացնում Փաշինյանին։ Բայց, միեւնույն ժամանակ, երբ դու չես գնահատում մարտահրավերը իր խորությամբ ու մասշտաբով, այն դառնում է անհաղթահարելի՝ եթե անգամ ինչ որ կերպ հաղթահարում ես Փաշինյանին։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան