Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են: Փաշինյանը գիտակցում է, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:Որոշներ, միգուցե, Աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև` ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը` Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:Անկախ համակարգի արձագանքից իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան