13.08.2026
Խաղաղություն՝ Բաքվի պայմաններով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար

Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։


Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։


Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։


Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։


Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում։


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 


 


 

«Հրապարակ»․ Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը
Հաջորդ նորություն next