28.11.2025
Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
04.09.2025
Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը

Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։ Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է։ Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։ Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։ Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում: Իմմանուել Կանտը հստակ է ասել․ «Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։ Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։ Իսկ Արիստոտելը հիշեցնում է․ «Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։ Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։ Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։ Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց