4.08.2026
Կապիտուլյանտների ռեժիմը պատրաստ է ցանկացած քայլի՝ սեփական սխալները կոծկելու համար
prev Նախորդ նորություն

Սկզբունքը՝ գումարից կարևոր

Պատգամավոր Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստի տնօրեն լինելու հանգամանքի վերաբերյալ դիտարկումները առավելապես կենտրոնացած են ստացած աշխատավաձի վրա։ Սա հասկանալի է, հաշվի առնելով, որ դա գործնականում նույնիսկ աշխատավարձ էլ չէ՝ մարդիկ առավոտից երեկո իրենց փոքր կամ միջին բիզնեսով են զբաղվում, սակայն չեն կարողանում իրենց ամսակն եկամուտը հասցնել 10 000 դոլարի։


Բայց, օրինակ այ մարդկանց հարկերով նաեւ պահվող ընկերության տնօրենը ստանում է 10 հազար դոլար, այն էլ՝ ընկերությունը փաստացի կառավարում է անարդյունավետ, քանի որ աշխատում է վնասով։


Բայց, այդ ամենով հանդերձ, առանցքային է ինքնին այն, որ պատգամավորի կինը կարող է լինել պետական ընկերության գործադիր տնօրեն։ Սա շահերի ակնառո բախում է։ Եվ կապ չունի, թե ինչքան աշխատավարձ է ստանում տնօրենը։ Ինքնին այն, որ կինը կարող է լինել պատգամավոր, իսկ ամուսինը՝ պետական ընկերության տնօրեն, կամ հակառակը՝ կինը տնօրեն, իսկ ամուսինը պատգամավոր, պետք է բացառվի։


Պետք է բացառվի առնվազն քաղաքական մշակույթի մակարդակում, եթե չասեմ՝ օրենսդրական մակարդակում։ Կամ պետք է պահվի պատգամավորական մանդատը, կամ տնօրեն լինելու հնարավորությունը։


Որովհետեւ, տպավորություն է, թե աշխատավարձը օրինակ 10 հազարի փոխարեն 1000 դոլար լինելու դեպքում չէր լինի խնդիր կամ աղմուկ։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան