8.10.2025
Ընտրությունների և ոչ միայն դրանց մասին. 2026-ի շրջադարձը
prev Նախորդ նորություն

Ով է քեզ իրավունք տվել համարակալել մեր պետությունը, սրիկա՛

Երբ քեզ նորից տանեն շպրտեն բանտային հերթական խուցդ, այն ժամանակ կհաշվես թե դա քո երրորդ, թե չորրորդ խուցն է. սրիկա’: Ով է քեզ իրավունք տվել համարակալել մեր պետությունը, թշնամու պահանջով կործանել այն ու դեռ մտածել այն թշնամուն հանձնելու մասին։


Արցախի Հանրապետությունը կործանելուց հետո, ստեղծվե՞լ է Արցախի երկրորդ հանրապետությունը, թե այն հանձնվել է Ադրբեջանին ու դարձել նրա ողջ հայ բնակչության ցեղասպանության ու տեղահանության պատճառը։ Դա մարսել է մարդակեր դավաճանը, հիմա անցել է մեր հայրենիքի մյուս հատվածին։


Հայաստանի Հանրապետությունը համարներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրով։ Այդ պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է միայն մտածել այն պաշտպանելու, զարգացնելու և շենացնելու մասին։ Դրա դեմ դուրս եկած ցանկացած դավաճան և հանցագործ, արժանանալու է ամենախիստ պատժին։


Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյան

«Չորրորդ» հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր