Հոկտեմբերի 24-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նիստին մասնակցության նպատակով Երևան են ժամանելու նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների վարչապետները: Նշենք, որ ավելի վաղ Մեդվեդևը միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին խնդրել էր երևանյան նիստը հոկտեմբերի 30-31-ից տեղափոխել հոկտեմբերի 24-25: