Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այսուհետ Յուրի Խաչատուրովը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: