Ես բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե եթե իրեն առաջարկվի ղեկավարել Բնապահպանության նախարարությունը, կընդունի՞ այն, Մինասյանն ասաց, որ կոռեկտ չի համարում այս մասին խոսել, քանի դեռ հրամանագիր չկա: «Պատշաճ չէ այդ հարցին անդրադառնալը, քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը: Ինչ վերաբերում է առհասարակ բնապահպանական խնդիրներին, ապա ինձ համար գերակա է Սահմանադրությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, Արծվիկ Մինասյանը անցած շաբաթ կայացած ասուլիսում հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Էկոնոմիկայի նախարարի այլ թեկնածու ունի, իսկ իրեն առաջարկ է եղել այլ ուղղությունների վերաբերյալ: