ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև) է նշանակվել Ջիվան Մովսիսյանը: