Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են: Այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն Հիշեցնենք,Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրաձգության է ենթարկվել միջազգային ցուցահանդեսի անցկացման տարածքը, ինչի հետևանքով մահացել է 4 և տուժել առնվազն 4 մարդ: