Ապրիլի 19-ի ուշ երեկոյան, ժամը 22:00-ի մոտ ռուսաստանցի զիծառայող, ապրիլի 16-ից փնտրվող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։