ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Այս մասին «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: «Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- հավելել է նա: