7.09.2025
Անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին
prev Նախորդ նորություն

ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը». GALLUP

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:


Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում տալ իրենց ձայնը: 68.3%-ը նշել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 1.2%-ը, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը` 1 %-ը: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստացել: Հարցվածների 12.7%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը:


Քաղաքացիների 70.9%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


«70.9%-ը ասել է, որ միանշանակ մասնակցելու է: Ավելի շուտ մասնակցելու է 15.5%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9%-ը, հաստատ չի մասնակցելու 8.9%-ը: Մեր փորձից ասեմ, որ պետք է հաշվի առնել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ասում են, որ միանշանակ մասնակցելու են»,- ասաց Արամ Նավասարդյանը:


Հարցման երկրորդ փուլը «GALLUP International association»-ը պատրաստվում է անցկացնել նախընտրական քարոզչության ընթացքում` դեկտեմբերի 1-ից 4-ը:


 

Պետական համակարգն անարդյունավետ է, բուհականը՝ անհասկանալի. Փաշինյանը քարը քարին չթողեց
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը