Հայաստանում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:
Ազգային ժողովում ներկայացվածության համար կպայքարի 11 ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Առաջիկա 12 օրերի ընթացքում «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները կշռայլեն խոստումներ, կներկայացնեն իրենց ծրագրերը, կբանավիճեն, մի խոսքով` չենք ձանձրանա:
Վերջին տվյալների համաձայն, ՀՀ-ում ընտրելու իրավունք ունի 2,574,916 քաղաքացի: Ընտրությունը կայանալու է 13 ընտրատարածքում: Ամեն ընտրատարածքում քաղաքական ուժը պետք է առաջադրի նվազագույնը 5 թեկնածու՝ յուրաքանչյուրը 15 հազար ընտրողի հաշվարկով։
Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ընտրությունները: