Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նազարյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: