25.12.2024
Հայաստանում ձեռնարկատերերը կրկին դուրս են եկել փողոց
27.01.2015
Հայաստանում ձեռնարկատերերը կրկին դուրս են եկել փողոց

Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ներկայացուցիչները հունվարի 27 բազմամարդ բողոքի ակցիա անցկացրեցին Երևանում կառավարության շենքի դիմաց՝ պահանրելով կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը և պաշտոնանկ անել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին: Ավելի վաղ Ալավերդյանը հայտարարել էր, որ չնայած ցուցարարների պահանջին՝ օրենքը փոփոխման ենթակա չէ և որ կառավարությունը մտադիր չէ այլևս որևէ զիջման գնալ: Հայտարարությունը առաջարել էր փոքր և միջին ձեռնարկատերերի զայրույթը: Կառավարության շենքի մոտ հուվարի 26-ին մի քանի ժամ տևած ցույցի ընթացքում վարչապետն այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների հետ հանդիպման: Այդ վերաբերմունքը արհամարհանք համարելով՝ ցուցարարները հաջորդ օրը ակցիայի ողջ ընթացքում մեջքով կանգնեցին Կառավարությանը: «Ոնց որ կառավարությունն է ժողովրդին թիկունքով կանգնում, մենք այսօր այս ձևաչափով ցույց ենք տալիս, որ նրանք այլևս մեզ համար կառավարություն չեն», - ասաց ցուցարարներից Արտակ Խաչատրյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Կառավարությունը անցած տարի ցույցերից հետո մեկ անգամ արդեն հետաձգել է վիճահարույց օրենքի կիրառումը, որը շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջեցնում է 1 տոկոսի, սակայն պարտադիր է դարձնում ապրանքի փաստաթղթավորումը: Աշնանը տեղի ունեցած բանակցություններից հետո Հովիկ Աբրահամյանը ձեռներեցներին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 1-ը: Ակցիայի մասնակիցները սա աչքկապոցի են որակում: «Էս 6 ամսում մի հատ մատը մատին չեն տվել, հիմա էլ քթներիցս բերում են», - ասաց ցույցի մեկ այլ մասնակից: Կառավարությունը շարունակում է պնդել, որ այս փոփոխություններով պայքարում է ստվերի և հատկապես խոշոր գործարարների դեմ: Մանր ու միջին ձեռներեցները, սակայն, հորդորում են այդ պայքարում իրենց գործիք չդարձնել: ՓՄՁ-ների շաերը պաշտպանող հասարակական կազմակերպություների կոնֆեդերացիան շրջանառության հարկի մասին օրենքը վերանայելու համար նամակ են գրել կառավարությանը, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը: Նամակում առաջ են քաշել այն հարցերը, որոնք դեռեւս հոկտեմբերի մեկից՝ օրենքի ընդունումից հետո, անհանգստացնում էին բոլոր ձեռներեցներին։ Պահանջում են, որպեսզի մեկ տոկոս հարկի դեպքում փաստաթղթավորումը լինի կամավոր սկզբունքով, իսկ 3,5 տոկոս շրջհարկի դեպքում` ընդհանրապես չլինի փաստաթղթավորում։ Ասում են, եթե մինչեւ հունվարի 26-ը իրենց նամակին ոչ ոք չպատասխանի՝ դուրս են գալու փողոց եւ պայքարելու են մինչեւ վերջ: