24.11.2024
Բոլորն այս երկրում օրենքի առջև հավասար են. Ծառուկյանը` Քոչարյանի կալանավորման մասին
prev Նախորդ նորություն

Ոստիկանություն. 81 ընտրախախտման մասին հաղորդում, հարուցվել է 1 քրգործ

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ստեղծված ոստիկանության օպերատիվ շտաբը նախընտրական շրջանում հավաքագրել է ընտրական խատումների հետ կապված 81 հաղորդում: Aysor-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր ԿԸՀ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:


81 հաղորդումներից 26-ը կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել, իսկ մնացածը եղել են ստուգման ենթակա այլ տեղեկություններ:


Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը, Սարգսյանի փոխանցմամբ, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում, մեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մնացած 23 դեպքերով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ստուգման ենթակա 55 հաղորդումների 18-ը անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել են անհետևանք, իսկ 37-ով կատարվում են ստուգումներ:


Աշոտ Սարգսյանն ասաց, որ հիմնականում գրանցվել են հանցագործության հետևալ տեսակների մասին հաղորդումներ`ընտրակաշառք տալը, խոստանալը, քարոզչական պաստառները պատռելը կամ վնասելը, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, խուլիգանություն, սպառնալիք և այլն: