20.04.2025
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63%-ը
prev Նախորդ նորություն

Ընտրությունները Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա. Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջին քաղաքական գնահատականներն է հնչեցնում:

«Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:

Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:

Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությւոնների անցկացումը ոչ թե "համաժողովրդական պահանջ" էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:
Արտահերթ ընտրությունները չդարձան "թավշյա" ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից:

Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ-ի Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը:

Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա»,- գրել է նա Facebook-յան իր էջում:

Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկել. նա միակ հրաժարվածն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար