29.12.2025
ԵՏՀ փորձագետները Երևանում ներկայացրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները
01.12.2017
ԵՏՀ փորձագետները Երևանում ներկայացրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Երևանում կայացած աշխատաժողովի ժամանակ ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:    ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին: «Նոր մաքսային օրենսգիրքը առավելագույնս համապատասխանեցվել է «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիայի» դրույթներին, արդյունքում բիզնեսի համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ, ներմուծվել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, բարելավվել են մաքսային ընթացակարգերը և այլն»,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի, ապրանքների դասակարգման, ծագման և մաքսային արժեքի վերաբերյալ հարցեր: ԵՏՀ փորձագետները գործընկերներին են ներկայացրել որոշ ապրանքատեսակների՝ Մաքսային միության սահմանով փոխադրելու առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև մաքսային հսկողությանը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտին և այլն: