19.04.2025
Սասուն Միքայելյանի հիմնական մրցակից Դավիթ Մանուկյանը ռեյտինգայինով առաջատարներից է
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

Հայաստանը հայտնում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Այս մասին օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես այդպիսի կեցվածք կընդունի»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը անընդունելի նախապայմանների թվում նշել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- նկատել է նա։


 

Հայաստանը չի ձգտում ՆԱՏՕ-ի անդամակցության. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար