3.04.2026
«Պաշտպանության մասին» օրինագիծ. փոխվում է զորակոչը, վերաձևվում վարչապետի լիազորությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը անվտանգության կարևորագույն լրացուցիչ բաղադրիչ է ՀՀ համար. Շահնազարյան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը անվտանգության կարևորագույն լրացուցիչ բաղադրիչ է Հայաստանի համար: Այս մասին «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում հայտարարել է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:


Նրա խոսքով, հրապարակված փաստաթղթում մանրամասն նշվում է, որ բանակցային գործընթացը և կարգավորումը բացառապես վերագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, հայտնի է, Ադրբեջանի համար անընդունելի է և տարիներ շարունակ այն Թուրքիայի հետ միասին ձգտում է դուրս մղել գործընթացից ՄԽ-ն: Բացի այս, շարունակել է Շահնազարյանը, նշված է միջազգային իրավունքի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Իսկ, անխոս, Հայաստանի անվտանգության առաջին սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հարցն է:


«Ի՞նչ ենք մենք ստանում, եթե Եվրամիության 28 երկիր ընդունում է այդ ամենը, ինչ ամրագրված է համաձայնագրում: Ստանում ենք այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում 28 երկրի քաղաքականություն արդեն այս սահմաններում ֆիքսված է: Իհարկե, չենք կարող ասել, թե ձեռք ենք բերում դաշնակիցներ, բայց միանշանակ է, որ ձեռք ենք բերում համակիրներին՝ 28 եվրոպական երկիր համաձայն է մեզ հետ այդ հարցում, արդեն ստորագրված, իրավաբանորեն վավերացված փաստաթղթով: Սա լրջագույն անվտանգության բաղադրիչ է մեզ համար»,- շեշտել է Դավիթ Շահնազարյանը:


Նա ևս կիսում է այն մտահոգությունները, թե ինչ-ինչ պատճառով կարող է խափանվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը: Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը ԵՄ անդամ մի շարք երկրների հետ անընդհատ ինտենսիվ քննարկումներ է վարում, որպեսզի այդ երկրները ԼՂ խնդրի կարգավորման հիմք որդեգրեն Բաքվի ուզած՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Երկու երկրի հետ, ասել է գործիչը, պայմանավորվածություն է եղել, որ նրանք կընդունեն միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց «այդ երկրների հետ շատ լուրջ աշխատանք է կատարվում. մեկի հարցը լուծվել է, մյուսը մնացել այդ համոզմամբ, բայց այն մեկն էլ կլուծվի»: Եվ այս ամենը Շահնազարյանին հույս և լավատեսություն են ներշնչում, որ համաձայնագիրը, այնուամենայնիվ, կստորագրվի:

Ի՞նչ հարցեր են քննարկվելու Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար