24.11.2024
Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական համաժողովին
prev Նախորդ նորություն

«Պաշտպանության մասին» օրինագիծ. փոխվում է զորակոչը, վերաձևվում վարչապետի լիազորությունները

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ համապատասխանեցում բարեփոխված Սահմանադրությանը, դաշտի վերանայում՝ կարգավորելով ոլորտի բազմաթիվ օրենքները և երրորդը՝ նոր քաղաքականությունների ներդրման հիման վրա օրենքի առաջադրում:


Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտաարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացվելով «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:


Հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե ըստ նոր նախագծի՝ պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, սակայն որոշ հարցեր թողնվում են ՊՆ-ի վրա: «Որո՞նք են այդ հարցերը»,-հարցրեց նա: Նախարար Սարգսյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ղեկավարելու բոլոր լիազորությունները վերապահված են վարչապետին, ով Գերագույն հրամանատարն է, իսկ այն հարցերը, որոնք չեն կարգավորում վարչապետի կողմից, ավտոմատ հասցեագրվում են ՊՆ-ին, հայտնում է tert.am-ը:


Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխություններից՝ հիշեցնելով, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու՝ մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարությանը:


Նախարար Սարգսյանը նշեց, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին արտացոլում է լայն մոտեցում: «Առ այն, որ քաղաքացին մինչև երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է, և իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ և դրա հնարավոր կարգավորումը պատերազմի ժամանակ»,-ասաց նա:


Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ է Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը: «Իսկ դա ենթադրում է Զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում։ Նախատեսվում է տեղական և տարածքային մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի փոխգործակցություն»,-ասաց նա:


Օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցությունը հադես եկավ առաջակով, ըստ որի՝ բանակի գնումները պետք է օրենքով կատարվեն հայկական արտադրողներից եւ յուրաքանչյուր տարի պետք է այդ առումով աճ նկատելի լինի:


«Մենք առաջարկում ենք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ընդգրկել մի հոդված, որ հայկական բանակը իր գնումները պետք է կատարի միայն հայկական արտադրողներից, այսպես նաեւ նպաստելով մեր տնտեսության զարգացմանը: Առաջարկում ենք, որ յուրաքանչյուրն տարի նախորդ տարվա համեմատ տեղական արտադրողներից գնումներ կատարելիս 2 տոկոսով բյուջեն ավելացնել: Ցանկանում ենք, որ սա լինի օրենքով եւ աճը մենք կարողանանք վերահսկել՝ լինու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, գրում է armtimes.com-ը:


Պաշտպանության նախարա Վիգեն Սարգսյանն էլ պատասխանելով պատգամավորի առաջարին, նշեց, որ հնարավոր չէ օրենքով նման սահմանափակում դնել բանակի առջեւ:


«Բանակի գնումների գերակշիռ մասը կատարվում է տեղական արտադրողից, բացառությամբ սպառազինության հետ կապված գնումներին: Ինչ վերաբերվում է սպառազինության գնումներին, ապա մենք հետապնդում ենք գին-որակ արդյունավետությունը: Օրենքով նման սահմանափակում մտցնելը կարող է լինել ոչ արդյունավետ, իսկ մեր տեղական արտադրողները այդ սահմանափակումն հաշվի առնելով կդառնան ոչ մրցակցային ապրանք արտադրող»,- ասաց Պնախարարը:


Առաջարկը դրվեց քվերակության, սակայն հանձնաժողովականները դեմ եղան: