24.11.2024
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի նման վարքագիծը. Նահապետյան

Ժնևում տեղի ունեցած նախագահների վերջին հանդիպումից հետո նախագահները պայմանավորվեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, մինչդեռ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո ձեռնարկում է հակառակ գործողություն, ավելի շատ փորձում է լարել իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:


«Պետք է դատապարտել այն վարքագիծը, որ դրսևորում է ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը: Հայկական կողմը պետք է կոչ անի միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի նման վարքագիծը»,- հայտարարել է նա:


Պատգամավորի խոսքով, թե՛ մինչև, թե՛ նախագահների ժնևյան հանդիպումից հետո ինքը վստահություն չի ունեցել, որ Բաքուն հավատարիմ է լինելու իր ստանձնած պարտավորություներին՝ դա ցույց է տվել անցյալն ու ադրբեջանական կողմի խախտումները: Եվ ահա բոլորս դրա ականատեսը եղանք:


«Այդ իմաստով մենք մեր զգոնությանը պետք է ապավինենք, հետևողական աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Արցախի Պաշտպանության բանակն արդեն հստակ ասել է, որ եթե լինեն անհանգստացնող դեպքեր, ապա դրանից բխող համապատասխան արձագանքներ կլինեն», - հավելել է նա։


Հիշեցնենք, Արցախի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հրապարակել է հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ դրա թողած հետքի տեսագրությունը: