13.05.2025
ՀՀ և Լիբանանի ՊՆ-ները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր
02.11.2018
ՀՀ և Լիբանանի ՊՆ-ները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։ ՊՆ-ից հայտնում են, որ օդանավակայանում նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ունեցան կարճ քննարկում։ Նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։ Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր։