24.11.2024
Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Սահմաներ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք. նախարար

Հայաստանի սահմաններին իրականացվում է ժամանող ուղևորների ջերմաչափում, այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանին սպառնում Չինաստանից «նոր կորոնավիրուսը», առավել ևս հաշվի առնելով այն, որ Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմը չեղարկվել է:

Նախարարն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, այս պահի դրությամբ ինտենսիվ քննարկումներ ու հետազոտություններ են տարվում միջազգային հարթակներում, որպեսզի որոշվի, թե ինչպես է աշխարհը արձագանքելու այս նոր մարտահրավերին: Նա նաև տեղեկացրեց, որ «նոր կորոնավիրուսը» լքել է Չինաստանի սահմանը՝ մեկ դեպք է արձանագրվել ԱՄՆ-ում:

«Դեռևս սահմաներ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք», -հավաստիացրեց նախարարը: