24.11.2024
Պետպատվերով 2019-ին կատարվել է չարորակ նորագոյացությունների 4.428 վիրահատություն. ԱՆ
prev Նախորդ նորություն

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել. ՔԿ

Հունվարի 17-ին, երբ Երևանի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկի բնակարանում հայտնաբերվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրենի դին՝ հրազենային վնասվածքով, Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա քննիչները խլացուցիչ չեն գտել։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:


Նրա խոսքով, խլացուցիչ չի հայտնաբերվել նաև բնակարանում։


Ներկայումս ճշտվում է՝ արդյոք նախորդ օրերին, երբ կրակոցներ են արձակվել, ատրճանակի վրա խլացուցիչ եղել է, թե ոչ: 


Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ սենյակում հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ և գնդակներ, պատերին վնասվածքներ։ Սակայն հարևաններից և ոչ մեկը ոչինչ չի լսել: