Քրգործ է հարուցվել, բայց սպանության կամ ինքնասպանության հասցնելու վարկածը չի բացառվում. ՔԿ
ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինեն սպանություն քողարկված ինքնասպանությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ փորձաքննությունը ավելի կստակեցնի կատարվածը:
Նրա խոսքով, դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը Կուտոյանը պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից: Բացի այդ, կան բազմաթիվ՝ երեք-չարո տասնյակ պարկուճներ և գնդակներ սենյակում, պատերին վնասվածքներ։ Արդյոք դրանք արձակվել են հայտնաբերված ատրճանակից պարզ կլինի փորձաքննությունից հետո.
«Հրազենյաին վնասվածք կա քունքի շրջանում, իսկ դիմածնոտային հատվածում վնասվածք չկա»,- ասաց նա։
Մելիքյանը տեղեկացրեց, որ իրավապահների ժամանման պահին դեպքի վայրում եղել է կինն ու հայրը, որոնց հետ այս պահին էլ գործողությունները շարունակվում են: Այս պահի դրությամբ չկան տեղեկություններ, որ կրակոցների ձայն որևէ մեկը լսել է
Նա նաև շրջանցեց լրագրողների հարցը, թե արդյոք Կուտոյանի կողքին կոնյակի շիշ է հայտնաբերվել.
«Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ»,- միայն նշեց նա։
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: