24.11.2024
Նախազգուշացում է սահմանավում Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Պետպատվերով 2019-ին կատարվել է չարորակ նորագոյացությունների 4.428 վիրահատություն. ԱՆ

2019-ին պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն՝ 2018-ի 979-ի փոխարեն:  Այս թվերը հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, աճը կազմել է 352.3% (ավելի քան 4.5 անգամ)


«Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:


Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ (ամոքիչ) օգնության ծրագրի մեկնարկների մասին»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում: