24.11.2024
Գեղարքունիքում ֆերմերներն առավոտյան փակել էին Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը
prev Նախորդ նորություն

Նախազգուշացում է սահմանավում Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում է հայտարարել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին:


Հունվարի 21-ից սկսած ԱԺ նստաշրջանն ընթանում է քաղաքական կրքերի բորբոքումներով, պատգամավորները միմյանց նկատմամբ երբեմն հնչեցնում են ոչ կոռեկտ, անգամ վիրավորական արտահայտություններ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան նախազգուշացումներ է անում պատգամավորներին: Այս անգամ նախազգուշացման արժանացավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը.


«Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:


Նշենք, որ Սիմոնյանն այդ պահին գտնվում էր նիստերի դահլիճում, բայց ոչ իր տեղում:


Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճից հետո Արարատ Միրզոյանը սանկցիա էր կիրառել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ՝ նախազգուշացում հայտարարելով:


Մեկ օր առաջ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ՝ զրկելով նրանց երեկվա նիստերին մասնակցելու իրավունքից: