24.11.2024
Դատարանը վերադարձրել է Նարեկ Մալյանի դեմ արդարադատության նախարարի հայցը
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքում ֆերմերներն առավոտյան փակել էին Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը

Գեղարքունիքում պարտադիր սպանդանոցային մորթին դեմ հանդես եկող մասավաճառներն ու ֆերմերներն այսօր՝ հունվարի 22-ի, առավոտյան բողոքի ցույց են կազմակերպել ու փակել Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը։


«Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին եւ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք», - ասել է news.am-ին գուղացիներից մեկը:


Նրա խոսքով՝ իրենց հետ հանդիպել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։ Վերջինս բանակցել է ցուցարարների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։


«Մենք լսեցինք, մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք։ Նա էլ մեզ ասաց, որ սպասենք, եթե Կառավարությոն որոշումը մեզ չգոհացնի, մեր սրտով շուծում չլինի, ինքն էլ մեզ հետ կգա եւ ճանապարհը կփակի»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։