20.04.2025
Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Դատարանը վերադարձրել է Նարեկ Մալյանի դեմ արդարադատության նախարարի հայցը

Դատարանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի վերադարձնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նարեկ Մալյանը՝ գրառումը վերնագրելով «սկանդալ».


«Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել:


Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր....


Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»,- գրել է Մալյանը:


VERELQ-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։


Նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 30-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։


 

Գեղարքունիքում ֆերմերներն առավոտյան փակել էին Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար