4.11.2026
Սպանդանոցային մորթի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհներ են փակել երկու մարզերում
21.01.2020
Սպանդանոցային մորթի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհներ են փակել երկու մարզերում

Բացառապես սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից բողոքող անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում: Նշվում է, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները: Նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից: Արարատի մարզում, ցուցարարների հետ հանդիպման է եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։