23.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը թիմակիցներին հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է
prev Նախորդ նորություն

Սպանդանոցային մորթի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհներ են փակել երկու մարզերում

Բացառապես սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից բողոքող անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:


Նշվում է, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ եւ Երեւան–Արմավիր ճանապարհները: Նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից: Արարատի մարզում, ցուցարարների հետ հանդիպման է եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։


Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:


Անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:


Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։