25.04.2024
Բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի հերթական ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը թիմակիցներին հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։ Բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները, սպասում են, թե ինչ է ասելու երրորդ նախագահը։ Իսկ նա, ասում են, լուռ, օրնիբուն աշխատում է, կուսակցությունում անհամբեր ՀՀԿ-ականներին էլ շտապում է հանդարտեցնել՝ դեռ ժամանակը չէ։ Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանն ու ի՞նչ է ասելու, հետաքրքիր է որոշակի շրջանակների, բայց արդյոք հանրությունը սպասու՞մ է նրա խոսքին։ Դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ի եւ մասնավորապես նրա ղեկավարի հանդեպ դեռ մեծ է անհանդուրժողականությունը։  Ունենալով ծանրակշիռ տեղեկություններ կատարված ու սպասվելիք իրադարձությունների շուրջ, մեր տեղեկություններով, նա շատ քչախոս է անգամ սեփական թիմակիցների շրջանում, որ ամենամերձավորների հետ էլ չի խոսում իր ծրագրերից, չի կիսում մտքերը, սակայն հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է։ Իսկ թե ինչպես է հասունանալու ավարտը, եւ ամենակարեւորը՝ ովքեր են լինելու նոր «տերերը», ինքն իրենից էլ գաղտնիք պահող Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ասում»։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։ Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբեւէ որեւէ բառ չի արտաբերել Աղվան Գառնիկիչի մասին։ Այն Գառնիկիչի, որը սովետի ժամանակ եղել է «Ղարաբաղ կոմիտեին» դատող դատախազը, ապա ԼՂ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործը վարող քննիչը, 27-ը նրա «անհուն» սիլուետի ներքո է անցել, ու ասում են, ոչ միայն «արժեքավոր» ինֆորմացիոն փոխանակումներ է անում իշխանությունների հետ, այլեւ նույնքան «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով` մարտի 1-ին իրադարձությունների հետ կապված: Ի դեպ, շատերն են նկատել, որ վերջերս ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հարազատներից մեկի հոգեհանգստին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչեւ ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթեւեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը: Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, եւ իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղեւորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։ Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն` Լֆիկը, անգամ աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես՝ որոշում է կայացվել ՊԵԿ խոշոր ու միջին, ինչպես նաև փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունները միավորել և ստեղծել մեկ վարչություն, որն էլ ղեկավարելու է խոշորի պետը՝ Արթուր Հարությունյանը, ով նախկինում Կենտրոնի հարկայինի պետն էր և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի համար հեռացվել էր աշխատանքից։ Սակայն հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսին, նա Դավիթ Անանյանի ձեռամբ վերադարձվեց համակարգ և պաշտոնեական առաջխաղացում ունեցավ։ Նորաստեղծ մարմնի պետի տեղակալ է նշանակվելու Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի նախկին օգնական Մարտին Զաքարյանի որդին է»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երեւանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե եւ բերվել է Մեծ Բրիտանիայից: «Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա: Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»:


«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։ Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու եւ որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։ Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին հանձնաժողովի նախագահներն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը ողջ ԱԺ տարածքով «քայլող» պատգամավորներ էին փնտրում՝ հանձնաժողովների նիստեր կազմակերպելու համար։ Խորհրդարանում տեսակետ կա, որ հենց որոշ պատգամավորների նման գործելաոճն էլ առիթ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը եւ անձամբ զբաղվի խմբակցության գործերով։ Սակայն այս ամենի պատճառները միայն պատգամավորների «անհավեսությունն» ու ծուլությունը չեն. ըստ տեղեկությունների, խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի: Չնայած իշխանական թեւը հետեւողականորեն հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը, դա մեզ հետ զրույցում հաստատեց իշխանության առանցքային «խաղացողներից» մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ, որ դրանից չհրաժարվելու համար Գյուլնազ տատի հեքիաթներն է հրամցնում։ Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։ Մեր ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է այդկերպ բացատրել, Մակունցը հորդորել է լսել ու շարունակել է խոսել այսօրվա աննախադեպ ուժեղ ընդդիմության մասին եւ նրանց որոշ պաշտոններ, մասնավորապես, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահինը, վստահելու մասին․ «Մենք սուպերվարչապետական համակարգում ունենք ընդդիմություն, որն ուժեղ է, քան եղել է նախկինում»: Ճեպազրույցից 1 ժամ անց Մակունցը Ֆեյսբուքում խմբագրել է իր խոսքը, թերեւս վերեւից հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին, եւ նա հստակեցրել է «իր պատկերացումները»․ «Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգը՝ իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձեւավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձեւավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք ինչպես։ Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, եւ ամեն ինչ կարգավորվի»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված: Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված: «Մինչեւ այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռեւս չեն բավարարում ինձ, եւ դրա պատճառով մենք շուտով պատրաստում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, եւ խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, եւ մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարեւոր գործուղման մեջ, հետեւաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, եւ ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ․ «Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում եւ վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։ Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձեւով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել»։ Նա նաեւ շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբեւէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա․ «Որեւէ ձեւով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։ Եվ որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որեւէ քրեական գործով չէր անցնում եւ կարգավիճակ չուներ։ «Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար»,- հարցրեց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ծաղկաձորյան հանգստյան տան տնօրենը Ամանորին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ փաթեթի շրջանակում անորակ ծառայություններ էր մատուցել հյուրերին։ Հյուրերը ստիպված երկրորդ օրը վերադարձել էին Երևան, որովհետև սնունդն այնքան վատն էր եղել, որ անհնար էր այն ուտել։ ԵՊՀ աշխատակիցների բարձրացրած աղմուկից հետո տնօրենը՝ Աշոտ Ղուլյանը, հերքել էր այդ լուրերը, ինչպես նաև իր՝ քրեական հեղինակություն լինելու փաստը։ Նկատենք, սակայն, որ Աշոտ Ղուլյանը իսկապես քրեական ենթամշակույթի կրող է։ Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «շեստյորկան» է եղել։ Ավելին՝ 2018թ. ապրիլի 21-ին Զեյթուն վարչական շրջանում տեղի ուենցած միջադեպից հետո տևական ժամանակ «փախած» էր։ Այդ միջադեպից հետո, հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվեց։ ԵՊՀ պանսիոնատի տնօրենը, ով ներկայումս ներկայանում է որպես հաջողակ բիզնեսմեն, հայտնի է «Պոնտյակ Աշոտիկ» մականունով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, եւ տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երեւում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, բերման ենթարկում: Ի վերջո, հարց է առաջանում,՝ որտեղի՞ց ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են: Փաստեր կա՞ն, թե՞ շոու է: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից: «Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես, ընդհանրապես, շոուի սիրահար չեմ… Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպ պետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ»: Սարգսյանից հետաքրքրվեցինք, որ իրեն երկու ամիս է մնացել ոստիկանապետի ԺՊ աշխատելու համար, ինչ ճակատագիր է սպասվում: «Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը բարձր նվիրվածությամբ: Շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում»,-պատասխանեց Սարգսյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը: Մելքոնյանը հայտարարել էր, որ իրեն որևէ մեկը չի հորդորել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, և ինքն այդ քայլին դիմել է ինքնակամ:  Աշխատանքից ազատվելուց հետո Մելքոնյանը մերձավորների մոտ իր հեռանալը բացատրել է այն հանգամանքով, որ ինքը միայն անվանապես էր կոմիտեի ղեկավար, իսկ իրականում կոմիտեն ղեկավարում էր իր տեղակալ Հարություն Գուլյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, և կոմիտեում հայտնի է եղել որպես Պապիկյանի հովանավորյալ: Մելքոնյանը հայտարարել է, որ ինքը արդեն զզվել էր շիրմայի դեր կատարել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելում է բակային մորթը։ Իսկ բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, իրենք չեն կարողանում օգտվել, բացի այդ, մյուս կողմից, նրանք վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ լրացուցիչ ծախսեր կառաջանան: Օրինակ, սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ դրանք գտնվում են իրանցիների վերահսկողության ներքո, եւ եթե հանկարծ խոզի մորթ արվի, «հարամ» կդառնա: Ինչո՞ւ եք առանց պայմաններ ապահովելու մարդկանց ստիպում սպանդանոցներ գնալ: Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան, ապա թվային տվյալներ ներկայացրեց. «39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում սպանդանոցների թիվը ավելացավ 22-ով»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը: Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը: Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, եւ շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:


Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ: Մի կողմ դնելով բարձր եւ ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի եւ պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները: Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ:


Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023թ.-ին պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից: Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի եւ որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը: Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրուքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու (բացառությամբ՝ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա: Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որ հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի: Հիմա որպեսզի եւ՛ այս մատչելիությունն ապահովվի, եւ՛ արտահանման, ե՛ւ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ եւ հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել: Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է: Դիտարկվել են Լատվիայի եւ Ֆինլանդիայի փորձերը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից: Այսպիսով, ԱԱՀ-ն նախատեսում են 20 տոկոսից 7-ի հասցնել: «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ-ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսայական յուղին է առնչվում»,-ասաց բանախոսը: Պետբյուջեն չի՞ տուժի այս կտրուկ իջեցումից…»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015 թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։ Նախորդ բարձրացումից անցել է 4 տարի, և այդ ընթացքում կյանքը հասցրել է բավականաչափ թանկանալ։ Մի քանի հազար դրամ ավելացումը չի ծածկելու անգամ այն գնաճը, որն արձանագրվել է վերջին 4 տարվա ընթացքում։ Ու դեռ չհաշված, թե այդ ընթացքում որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները և շարունակելու են թանկանալ նաև այս տարի։ Կենսաթոշակների ավելացումը, անշուշտ, դրական քայլ է, բայց դա մեծ խնդիր չի լուծում։ Դրանից հետո էլ հասարակության այդ ամենաանապահով հատվածը շարունակելու է նույնքան վատ ապրել, որքան 1 տարի, 2 տարի, 3 տարի առաջ։ Կենսաթոշակի 3-4 հազար դրամ ավելացումը շատ բան չի փոխում թոշակառուի կյանքում։ Հատկապես՝ 4 տարվա ընդմիջումից հետո։ Կառավարությունը հպարտանում է, որ 4 տարվա դադարից հետո իրեն հաջողվել է, թեկուզ ոչ մեծ չափով, այնուհանդերձ բարձրացնել կենսաթոշակները։ Բայց մոռանում է, որ կենսաթոշակների բարձրացում ավելի վաղ էր նախատեսվում։ Դա պիտի արվեր դեռ անցած տարի, եթե ոչ՝ ավելի շուտ։ Իշխանափոխությունից հետո, երբ բազմաթիվ անորոշություններ կային՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված, կառավարությունը ռիսկ չարեց մտնել նման ծանրության տակ։


Ուստի ստիպված ևս մեկ տարով հետաձգեց կենսաթոշակների բարձրացումը։ Ու միայն այս տարվանից համարձակվեց գնալ դրան` ընդամենը մի քանի հազար դրամով ավելացնելով կենսաթոշակները։ Մի դեպքում դա կլինի 2 հազար, մեկ այլ դեպքում` 3 հազար, մյուս դեպքում` գուցե նաև 4 հազար դրամի չափով։ Դա, անշուշտ, դժվար է մեծ ձեռքբերում համարել, որքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, որ անհավանական քայլ է կատարել` բարձրացրել է թոշակները։ Անկախ նրանից` Հայաստանում իշխանափոխություն կլինե՞ր, թե՞ ոչ, թոշակները բարձրանալու էին, նույնիսկ ավելի շուտ ու գուցե և ավելի շատ, քան այս տարվա հունվարի 1-ից։ Այն, ինչ արել է կառավարությունը, մեծ ձեռքբերում չէ։ Առավել ևս, դա այն չէ, ինչ ակնկալում էր թոշակառուն իշխանափոխությունից։ Մարդիկ հույս ունեին, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մի քանի հազար դրամով, այլ կտրուկ բարձրացնելու է կենսաթոշակները, լուծելու է իրենց սոցիալական խնդիրները։ Բայց դա տեղի չունեցավ։ Հիմա թոշակառուն արտաքուստ մի քանի հազար դրամով ավելի շատ գումար կստանա, բայց դրանից նրա ապրելու պայմանները չեն բարելավվի, որովհետև ստիպված է լինելու ավելի շատ վճարել հացամթերքի համար, մսամթերքի համար, կաթնամթերքի համար, դեղորայքի համար և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թոշակների ավելացումն ինչ-որ չափով գուցե մեղմելու է այն ազդեցությունները, որոնք գալիս են տարբեր ոլորտներից, բայց դա սոցիալական խնդիր չի լուծում»:

Սպանդանոցային մորթի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհներ են փակել երկու մարզերում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online