5.12.2025
Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Երախտամոռության արագ դաս՝ Արայիկ Հարությունյանի օրինակով

Տարիներով բազմաթիվ պահերի եմ ականատես եղել, երբ Արայիկ Հարությունյանը ոչ թե ուժեղ դիրքերում էր, այլ հակառակը՝ կյանքի խաչմերուկներում կանգնած։ Եվ այդ իրավիճակներում նա միշտ ստացել է աջակցություն, հանգստություն, բարեկեցություն՝ ուրիշների շվաքի տակ։


Այդ պատճառով այսօր նրա մանիպուլյատիվ գրառումը ոչ թե զայրացնում է, այլ պարզապես հարց է ծնում․ մարդ որքան արագ կարող է մոռանալ այն ձեռքերը, որոնք իրեն կայունություն են տվել։


Հարությունյանի երեկվա «խիզախ» գրառումը քաղաքական գնահատական չէ։ Դա ինքնահաստատման անհաջող փորձ է՝ սեփական անգույն անցյալը փակելու համար։ Քամուց շարժվող համակարգի մարդիկ սովորաբար հենց այսպես են փորձում մեծ երևալ՝ բարձր ձայնով, բայց թույլ հիմնավորումներով։


Իսկ լայն պատկերը շատ պարզ է․ երբ պաշտոնական վերելքը չի կառուցվում արժանիքի վրա, այդպիսի մարդիկ ցանկացած պահի դառնում են մանիպուլյացիայի պարզ գործիք և քամուց կախված ցուցանակ։


Եվ մեկ բան ընդամենը պետք է արձանագրել․երախտամոռությունն ու սուտը երբ միանում են, արդյունքում ստացվում է ոչ թե քաղաքականություն, այլ փոքրոգիության ու մանրության աղմուկ։


ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան


 

Միրզոյանն ու Հադադը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման աշխատանքները
Հաջորդ նորություն next