23.11.2024
Արցախում համապետական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին
prev Նախորդ նորություն

Բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի հերթական ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձևական աճուրդ։


Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ։ Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։


Նշենք, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ է ընտրվել 2002 թվականին և մինչև թավշյա հեղափոխությունը անդադար «հաղթել» բոլոր ընտրություններում՝ ղեկավարելով քաղաքը:



VERELQ-ը հիշեցնում է, որ Արամ Դանիելյանը 2019 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Արամ Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով: Խոսքը 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելուն է վերաբերում: 


Իսկ արդեն մարտին Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։