Արցախում համապետական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 31-ին: Նույն օրը կկայանան նաև Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անց է կացվելու Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ, հայտնում է հանրապետության ԿԸՀ-ն:
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր: