23.11.2024
Սպանդանոցային մորթի դեմ բողոքող գյուղացիները ճանապարհներ են փակել երկու մարզերում
prev Նախորդ նորություն

Կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց օրենքը, որով ոստիկանությանը իրավունք է տրվում գաղտնալսել քաղաքացիներին:


Խոսքը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին է: Հիշեցնենք, մինչ օրս այդ իրավասությունն ուներ միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը: Այժմ ոստիկանությունը ինքնուրույն կիրականացնի գաղտնալսումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: 


Ուշագրավն այն է, որ կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: Այդուհանդերձ օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: