11.05.2025
ՀԷՑ տնօրինությունը հրավիրվել է Ազգային ժողով
26.10.2018
ՀԷՑ տնօրինությունը հրավիրվել է Ազգային ժողով

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեության, գործող սակագների հիմնավորվածության վերաբերյալ հարցադիմումների լրամշակված ցանկը: Հանձնաժողովը քննել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ ՀէՑ-ի գործունեության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված տեղեկատվությունը: Որոշում է կայացվել հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրինությանը՝ ընկերության ներդրումային ծրագրի ներկայացման համար: