23.11.2024
Բանակից խուսափելո՞ւ, թե՞ հայրենադարձության նախագիծ. ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի առաջարկը
prev Նախորդ նորություն

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին VERELQ-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Նա նշեց, որ փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել:   


«Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ»,- ասաց նա:


Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: