Ինձ հանգիստ թողեք. Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորությունը. Ֆոտոշարք
Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը, որի մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
"Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք: Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ", - հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուղարկավորության արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:
Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել:
«Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ»,- ասում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից: