10.11.2025
Երեւանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ. նախարար
17.04.2019
Երեւանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ. նախարար

2019 թվականի պետական բյուջեով հիմնանորոգվելու է 78 կմ ճանապարհ։ Միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երեւան–Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Հարավային ուղղությամբ` դեպի Մեղրի ընկած հատվածումևս  կլինեն նորոգումներ։ Նախարարը նշեց, որ Երեւանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ «Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու ուղղությամբ՝ դեպի Վրաստան եւ Իրան։ Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց Արշակյանը: Ինչ վերաբերում է  Հյուսիս-հարավ ավտոճանապարհին, ապա Արշակյանը հիշեցրեց, որ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։ Եվ այս պահին բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետի մասով: