Այսօր Գյումրի համայնքի ավագանու նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը քիչ առաջ գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում: Նիստի օրակարգում ներառված էր նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը, բայց քանի որ նա մահացել է, ավագանու անդամները դեմ են քվեարկել այդ որոշմանը: Հիշեցնենք, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն օրեր առաջ էր առաջարկել զրկել վերոնշյալ անձանց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: